հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խորանաշատի վանքում Մայիսի 28-ի առթիվ պատարագ է մատուցվել

Խորանաշատի վանքում Մայիսի 28-ի առթիվ պատարագ է մատուցվել

Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։ Այս մասին ասված է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է։ Վանքի հանրահռչակման միջոցառումների շարք է սկսվել։ Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։

Հարյուրամյակների բաժանումից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։ Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Ավետարանը գիշերը չի վերադառնա Մատենադարան, այլ կգիշերի հայրենի տանը՝ Խորանաշատում։

Տոնակատարությունները շարունակվում են․․․՛՛:

  • Կիսվել: