շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խոր կսկիծով ընդունեցինք Սիրիայի եղբայր ժողովրդին պատուհասած ավերիչ երկրաշարժի լուրը. ԱԺ նախագահ

Խոր կսկիծով ընդունեցինք Սիրիայի եղբայր ժողովրդին պատուհասած ավերիչ երկրաշարժի լուրը. ԱԺ նախագահ

Խոր կսկիծով ընդունեցինք Սիրիայի եղբայր ժողովրդին պատուհասած ավերիչ երկրաշարժի լուրը։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

«Այս աղետը և ցավը մեզ ծանոթ են, մենք կրում ենք դրա հետքը մինչ օրս։   ՀՀ Ազգային ժողովի և իմ անունից, ընդունեք խնդրեմ, մեր անկեղծ ցավակցությունն ու եղբայրական զորակցությունը։   Վստահ եմ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կարճ ժամկետում կկարողանա հաղթահարել աղետի հասցրած վնասները»,- գրել է նա։ 

  • Կիսվել: