շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոցված ադրբեջանցի օդաչուի այրին՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների նկատմամբ Բաքվի հանցավոր վերաբերմունքի մասին

Խոցված ադրբեջանցի օդաչուի այրին՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների նկատմամբ Բաքվի հանցավոր վերաբերմունքի մասին

Հայկական կողմին հասանելի է դարձել Ադրբեջանի ՌՕՈւ խոցված օդաչուի կնոջ նամակը։

Ադրբեջանի քաղաքացիներին և տարբեր երկրների կառավարություններին ուղղված իր ուղերձում կինը, մասնավորապես, գրում է․


«Ես Ադրբեջանի ՌՕՈւ զոհված օդաչու Վալիեւի կինը ՝ Սաբին Չինգիզ Կիզին, դիմում եմ Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին եւ տարբեր երկրների կառավարություններին։ 2020թ. հոկտեմբերի 3-ին իմ ամուսնուն ՝ Վալիև Սաբիրին, ԱՀ ՌՕՈՒ օդաչուին խոցել են Ղարաբաղում, նա մահացել է, մինչ օրս նրա մարմինը չի գտնվել։ Մենք ունենք երկու երեխա։ Ինձ զանգահարեց նրա ծառայակիցը (անունը չեմ կարող ասել), հայտնեց այդ լուրը։ Ես հարցրեցի, թե ինչու Սաբիրը չկատապուլտվեց, նա պատասխանեց, որ մենք չենք կարող կատապուլտվել, այնպես է կազմակերպված, որ գերի չընկնենք, քանի որ մեզ հետ են թռչում նաև թուրք օդաչուները։ Երկուսն էլ արդեն զոհվել են։ Եվ եթե նրանց կամ մեզ գերի վերցնեն, Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենա, մենք տոմս ունենք մեկ ուղղությամբ։


Ինձ համար միևնույն է, թե ինչ խնդիրներ կունենա Ադրբեջանը։ Նրա ծառայակիցը նաեւ պատմել է, որ զինվորների վիճակն ավելի վատ է, նրանց հարձակման են ուղարկում առանց զրահատեխնիկայի աջակցության, ինչպես միսը: Հազարավոր դիակներ են փտում, դա  իսլամի մեր սովորույթների խախտում է, մեր պաշտպանության նախարարությունը չի էլ դադարեցնում գործողությունները, որպեսզի  դուրս բերեն դիերը։ Մեկ այլ զինվորական ինձ պատմեց, որ զինվորին մարտի են նետում Մերձավոր Արևելքից եկած այդ աղբերի հետ, այնտեղ իսկական հանցագործներ են, զինվորներին չեն խղճում, կռվի համար մի քանի հարյուր զինվոր է զոհվում, հրամանատարները վախենում են ճշմարտությունն ասել մեր նախագահին, որ նրանց չպատժեն, նրանք մարտի են նետում նոր ու նոր ուժեր։ Ինձ զինվորականներն ասում են, որ եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին, կառավարությանը պարզապես կոչնչացնի։ Ես տեսնում եմ մեր սպանված շահիդների բազմաթիվ լուսանկարներ, որոնք նահատակվեցին, բայց վերևների համար նրանք պարզապես մսի կտոր են:


Ես դիմում եմ իմ ժողովրդին, կառավարությանը, աշխարհի մարդկանց, տարբեր երկրների կառավարություններին ՝ խնդրելով դադարեցնել պատերազմը և պատժել մեր կառավարությանը՝ իրենց շահիդների և ժողովրդի հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար։


Նախագահ Ալիև, կանգ առեք, մեր երեխաներին մի սպանեք, ձեր գեներալները ձեզ ստում են, նրանք ձեզանից թաքցնում են մեր կորուստները և զինվորների հանդեպ մարդկային վերաբերմունքը։ Մեր երկրից հեռացրեք ահաբեկիչներին՝ եկած Մերձավոր Արևելքից։ Էրդողանը թող իր շահերի համար իր զինվորների արյունը թափի իր տանը։ Ես գիտեմ, երբ նրանք իմանան, որ ես դիմել եմ համաշխարհային հանրությանը, ինձ կսկսեն հետապնդել եւ հրաժարվել իմ խոսքերից: Սակայն ես կփորձեմ կանգուն մնալ։

Աղաչում եմ բոլորիդ բարձրացնել ձեր ձայնը»։

Ադրբեջանական նամակը թարգմանել է Վլադիմիր Պողոսյանը ՝ ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի նախկին օգնական, անվտանգության միջազգային փորձագետ, Հայաստանի հատուկ ծառայությունների վետերան ։

Պողոսյանը 90-ականների սկզբին ղեկավարել է հատուկ գործողություններ։


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: