շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կհիմնանորոգվի կառավարությունը 3-րդ մասնաշենքը

Կհիմնանորոգվի կառավարությունը 3-րդ մասնաշենքը

Կառավարությունը որոշել է հիմնանորոգել կառավարության 3-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ։

Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել հատկացնել 30 894 040 դրամ գումար։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարական 3-րդ շենքը խորհրդային տարիներին շահագործման հանձնված կառույց է։ Երկար ժամանակ շահագործվել է, բայց վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Վնասված են մասնաշենքերի տանիքները։ Անձրևային եղանակին ու ձնհալի ժամանակ շենքի վերին հարկում մշտապես առաջանում են կաթոցներ, որի հետևանքով խափանվում է շենքում տեղակայված նախարարությունների տարբեր բաժինների բնականոն աշխատանքը։

Կառավարական 3 շենքը բաղկացած է չորս մասնաշենքից։ Բոլոր մասնաշենքերի տանիքները ենթակա են հիմնանորոգման՝ քանդման, նոր տանիքների կառուցման։

  • Կիսվել: