հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Խցանումների հաղթահարման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

Խցանումների հաղթահարման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով վարչապետի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ: Որոշումը հրապարակվել է e-gov.am-ում։

Որոշման համաձայն՝ կհաստատվի միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը։ 15-օրյա պարբերականությամբ վարչապետին կզեկուցվի կատարած աշխատանքների արդյունքների մասին։

Մեկամսյա պարբերականությամբ կիրականացվի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:

Միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:

  • Կիսվել: