հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաչքարի բացման արարողություն Արին բնակավայրում՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների

Խաչքարի բացման արարողություն Արին բնակավայրում՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների

Մայիսի 15-ին Վայոց ձոր մարզի Արին բնակավայրում վարչական ղեկավար Սենիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու դեմ անձնվիրաբար պայքար մղած Վայք, Ջերմուկ Զառիթափ համայնքների 55 հայորդիների: Խաչքարն օծվեց Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի ձեռամբ, հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:

՛՛Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ:

 Ի հիշատակ մեր հերոսների սխրագործությունների իրենց սրտի խոսքը հղեցին զինվորների հարազատներ, ընկերներ, ուսուցիչներ:

 Խաչքարի օծումից հետո հանուն հայրենիքի անմահացած զիվորների իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արինի միջնակարգ դպրոցի սաները՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը շարունակելու նրանց գործը մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։

 Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Վայոց ձորի մարզպետ Արարտ Գրիգորյանն իր խոնարհումը հայտնեց իրենց որդիներին խիզախության և հայրենասիրության անսպառ ոգով դաստիարակած հերոս մայրերին, ում անձնուրաց նվիրումի շնորհիվ է, որ այդքան ամուր է կապը հայրենիքի և նրա հուսալի պաշտպանի՝ հայ զինվորի միջև:

<Այսօր կատարելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին նվիրված այս խաչքարի օծման կարգը, մենք ոչ միայն արժանին ենք մատուցում նրանց սխրանքին և քաջագործություններին, այլև վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու այն գործը, որին հավատացել են մեր զինվորները, և, ամրապնդելով մեր երկիրը՝ գալիք սերունդներին փոխանցել խաղաղ, անվտանգ և հզոր Հայաստան>։

Հավերժ փառք մեր հերոսներին, նրանց սխրանքին
Բարի ծառայություն հայ զինվորին, խաղաղություն Հայոց աշխարհին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: