ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Խաչիկում կյանքը բնականոն հունով գնում է. Տեր Հովհաննես Մաթևոսյան

Խաչիկում կյանքը բնականոն հունով գնում է. Տեր Հովհաննես Մաթևոսյան

Տեր Հովհաննես Մաթևոսյանը, որը հոգևոր ծառայություն է մատուցում Խաչիկ գյուղում, ֆեյսբուքյան էջում գրառում է արել գյուղում իրավիճակի մասին։

«Սիրելինե՛րս, որպեսզի բոլորիդ անհատապես չպատասխանեմ. Խաչիկում կյանքը բնականոն հունով գնում է»,-գրել է նա։

Հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

  • Կիսվել: