երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել ՀԿԵ գլխավոր տնօրենին

Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել ՀԿԵ գլխավոր տնօրենին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Երախտագիտության մեդալով պարգևատրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Օլեգ Բելոզերովին․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։ 

Հիշեցնենք՝ ՀԿԵ-ն 2 մլն դոլար է ծախսել Հայաստանում մայիսյան ջրհեղեղի հետևանքով վնասված հատվածները վերականգնելու համար։

  • Կիսվել: