երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Խաչատուրյանը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը

Խաչատուրյանը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի շենքում տեղակայված նախակրթարանի հնարավորություններին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Նախագահը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը և կարևորել նոր հայեցակարգով կառուցվող դպրոցների նշանակությունը կրթության որակի բարձրացման գործում:

Պարույր Սևակ բնակավայրում նախագահն այցելել է նաև նորակառույց թաղամաս, ծանոթացել բնակարանային պայմաններին:

  • Կիսվել: