երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների

ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջի համաձայն՝ հրապարակվել են կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցները, որոնցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, յուրաքանչյուր առարկայի համար կազմվող թեստի հարցերի քանակը, թեստավորման տևողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
 
Ուղեցույցներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Գնահատման և թեստավորման կենտրոնի կայք՝ http://www.atc.am, ապա «Ուսուցիչների կամավոր ատեստավորում 2026» բաժին, հաջորդիվ՝ «Ուղեցույցներ» ենթաբաժին:

  • Կիսվել: