ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդների շրջանում գործարարության խթանման նպատակով

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդների շրջանում գործարարության խթանման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման նպատակով:

Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ:

Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված յուրաքանչյուր ծրագրում/ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 100 երիտասարդ։

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am կայքում:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին՝

  1. Առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն.
  2. Ծրագրի աշխատակազմի փորձառություն (համապատասխան հետազոտական, վերլուծական և ուղեցույցերի մշակման փորձը կդիտվի առավելություն).
  3. Ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

  • Նմանատիպ առնվազն 3 ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները.
  • Ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ).
  • Հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ):

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 8-ը՝ ժամը 10:00-ը։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը համակարգի կողմից չեն ընդունվում։

Մրցույթի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Պետրոսյանին՝

հեռախոս (+37410 599642), Էլ. Փոստ՝ [email protected] :

  • Կիսվել: