ԿԳՄՍՆ-ն ձեռնարկել է միջոցառում ազգային փոքրամասնությունների գրականության գանձերի և մշակութային ժառանգության մասին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ձեռնարկել է միջոցառում՝ «Գրքերի կամուրջ՝ մշակույթների միջև» խորագրով:
Միջոցառումը ազգային փոքրամասնությունների գրականության գանձերի և մշակութային ժառանգության մասին է: Յուրաքանչյուր տաղավարում մասնակիցները կարող են ծանոթանալ տարբեր ազգերի գրականության նմուշներին ու միասին քննարկել դրանց բովանդակությունը:
Այն նպատակ ունի դպրոցականներին ծանոթացնել ազգային փոքրամասնությունների գրականությանը, ստեղծել մշակութային փոխըմբռնման հարթակ:
Մանրամասները՝ տեսանյութում