երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԿԳՄՍՆ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը տեղափոխվել է Կառավարական տուն

ԿԳՄՍՆ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը տեղափոխվել է Կառավարական տուն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը Երևան քաղաքի Կոմիտաս 51 հասցեից տեղափոխվել է Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Նախարարության կողմից բնակչությանը և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություների համար աշխատանքային օրեր են սահմանվել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-12:00-ն և 14:30-17:00-ն:

Որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև կուտակումներից խուսափելու համար հարկ է նախապես զանգահարել և հերթագրվել 010-599-699 հեռախոսահամարով:

Անձնագրի առկայությունը պարտադիր է»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: