ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել Լազարյանների անվան արևելյան լեզուների դպրոցի դերը հայապահպանման գործում

ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել Լազարյանների անվան արևելյան լեզուների դպրոցի դերը հայապահպանման գործում

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Լազարյանների անվան արևելյան լեզուների դպրոց:

13 տարի գործող կրթական հաստատությունում սովորող 700 սանից մոտ 300-ը հայ է: Հայոց լեզվի ուսուցումը ներառված է ընդհանուր կրթական ծրագրում, դասավանդվում է 2-11 դասարաններում՝ շաբաթական երկու ժամ: Այստեղ հայերենի ուսուցումը պարտադիր է բոլորի համար:

Հայերենը ներառված է դպրոցի ավարտական ուսումնական վկայականում նշվող առարկաների ցանկում:

 

«Դպրոցը կարևոր առաքելություն է իրականացնում հայերենի պահպանման և հանրայնացման գործում՝ հնարավորություն ընձեռելով մոսկվայաբնակ հայ երեխաներին՝ ուսանել մայրենի լեզուն, գրականությունն ու պատմությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարար Դումանյանը:

  • Կիսվել: