չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից. զգուշացում

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից. զգուշացում

Վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից, որոնք ներկայանում են որպես նախարարի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձում ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

՛՛Տեղեկացնում ենք, որ նշված զանգերը կեղծ են և ԿԳՄՍ նախարարության հետ որևէ առնչություն չունեն։

Խնդրում ենք.
չտրամադրել որևէ տեղեկատվություն,

չպատասխանել նման զանգերին կամ հաղորդագրություններին,

նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել նախարարությանը կամ համապատասխան իրավասու մարմիններին։

Հորդորում ենք լինել զգոն և պահպանել տեղեկատվական անվտանգությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: