շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կենտրոնի թաղապետը հերքել է իրեն և տեղակալներին բնակիչների կողմից փոխթաղապետի աշխատասենյակում ծեծի ենթարկելու մասին մամուլի հրապարակումները

Կենտրոնի թաղապետը հերքել է իրեն և տեղակալներին բնակիչների կողմից փոխթաղապետի աշխատասենյակում ծեծի ենթարկելու մասին մամուլի հրապարակումները

 Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը հերքել է լրատվամիջոցների հրապարակումները առ այն, որ համայնքի մի խումբ բնակիչներ փոխթաղապետի աշխատասենյակում ծեծի են ենթարկել իրեն և իր երկու տեղակալներին:

Այս առնչությամբ նա, մասնավորապես գրել է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ի պատասխան այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի` տեղեկացնում եմ, որ նյութը իրականությանը չի համապատասխանում: Նման միջադեպ չի եղել:

Նույն լրատվականի կայքում հրապարակման հայտնվելուց հետո հնչել են զանգեր նաև տարբեր լրագրողների կողմից, որոնք հերքվել են մեր կողմից: Հորդորում ենք մտացածին նյութերը հանրության լայն շրջանակների համար քննարկման առարկա չդարձնել և հրապարակել նաև պարզաբանում-հերքումները»:

  • Կիսվել: