երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Կենսաթոշակային ֆոնդերի շահառուները հնարավորություն ունեն ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև

Կենսաթոշակային ֆոնդերի շահառուները հնարավորություն ունեն ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև

Փետրվարի 12-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնում է ֆոնդերի ներդրումներ անելու գործիքակազմը՝ հնարավրություն ստեղծելով ուղիղ ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության իրական հատվածում, դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը, ապահովել ավելի բարձր եկամտաբերություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

«Կարևոր է, որ մենք՝ քաղաքացիներս, ովքեր կենսաթոշակային ֆոնդերի շահառուներ ենք, իրազեկված լինենք, որ հնարավորություն ունենք ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև:

Կենսաթոշակային ֆոնդերը մեր ներդրումն են ապագայի համար, որով, որպես պատասխանատու ծնողներ, կթոթափենք բեռը մեր երեխաների ուսերից»

  • Կիսվել: