երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Կենդանիները կչիպավորվեն, իսկ իրենց տնային կենդանիներին լքողները կպատժվեն

Կենդանիները կչիպավորվեն, իսկ իրենց տնային կենդանիներին լքողները կպատժվեն

Միայն այս տարի մեր երկրում մարդկանց վրա կենդանիների հարձակման 8 հազար 66 դեպք է արձանագրվել: Այս իրավիճակին զուգահեռ Ազգային ժողովի պատգամավորները ոլորտը կարգավորելու համար մինչև օրս գոյություն չունեցած օրենքի նախագիծ են մշակում:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքն անդրադառնալու է ամբողջ ոլորտին՝ սահմանելով ինչպես պատասխանատու վերաբերմունքի պահանջները, այնպես էլ վերահսկողություն իրականացնող պետական կառույցներին և նրանց լիազորությունների շրջանակը։

Բայց խնդիրը միայն թափառող կենդանիները չեն։

Բազմաթիվ են նաև մարդկանց կողմից կենդանիների խոշտանգման դեպքերը: Նոր օրենքը նաև այս հարցը կկարգավորի. վարչական պատասխանատվություն է նախատեսվում այն անձանց նկատմամբ, որոնք տնային կենդանուն փողոց են նետել:

Բոլոր կենդանիները հատուկ չիպեր կունենան, որտեղ կլինեն թե՛ կենդանու, թե՛ տիրոջ տվյալները: Կկառուցվեն նաև կացարաններ:

  • Կիսվել: