հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կեղծ փաստաթղթեր սպանդանոցներից. 10-ից ավելի քրեական վարույթ (տեսանյութ)

Կեղծ փաստաթղթեր սպանդանոցներից. 10-ից ավելի քրեական վարույթ (տեսանյութ)

Արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ բնագավառում օրինախախտումները շարունակվում են: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը պայքարում է նաև այս տեսակի օրինախախտումների դեմ` հիմնականում համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ:

Վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։ Տնտեսավարողներն էլ բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով` գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում:

Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ:

Նման միջոցառումները շարունակվում են:

  • Կիսվել: