կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Երևանի, Դիլիջանի, Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը

Կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Երևանի, Դիլիջանի, Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը՝ ժամը 21։00-ը, կդադարեցվի՝

Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈւԱՏ», «ԳԱ-ԳԱ-էՏ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ» (գյուղ Շահումյան), «Ռուբադա», «Վ.Կ. Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզում գործող «Մուլտի Գազ», «Թամզա», «ՌոսԳազ պլյուս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

  • Կիսվել: