երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կբարձրանա պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետությունը

Կբարձրանա պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետությունը

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գույքի վիճակի բարելավման համար ներդրումային միջավայրի ընդլայնման նպատակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել նաև գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, և որպես պահանջ նախատեսվում է, որ տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը պետք է բավարարի գործող որոշմամբ այլ կազմակերպությունների համար սահմանված պայմանները։

Արդյունքում՝ պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման շնորհիվ կբարելավվի գույքի վիճակը, կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետությունը:

  • Կիսվել: