ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կբարձրացվի հարկային վարչարարության արդյունավետությունը

Կբարձրացվի հարկային վարչարարության արդյունավետությունը

Հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդ, առաջարկվում է ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրման պահանջ սահմանել այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա (2022 թվականից սկսած) իրացման շրջանառությունը գերազանցել է 24 մլն դրամը։

Նշված չափը սահմանվել է հաշվի առնելով այն, որ հարկ վճարողների մոտ ռիսկերի գնահատման և վերլուծական գործիքների արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՀԴՄ կտրոնում վերոնշյալ տեղեկատվության արտացոլման պարտադիր պահանջը կարևորվում է ոչ միայն 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթի մեծություն ունեցող, այլ նաև դրանից ցածր շեմ ունեցող՝ ՀԴՄ կիրառող հարկ վճարողների տեսանկյունից: Թերևս, բացառություն կարող է սահմանվել միայն միկրոձեռնարկատիրության համակարգում գործող հարկ վճարողների համար, որի դեպքում մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները օգտվում են հարկման արտոնյալ պայմաններից:

Նախատեսվել է նաև վերոնշյալ փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2023 թ. հուլիսի 1-ը՝ հնարավորություն տալով նախորդ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողներին մինչև որոշման ուժի մեջ մտնելը իրականացնել համապատասխան ծրագրային ապահովումներ։ Արդյունքում՝ ակնկալվում է գործարքների թափանցիկության ապահովման, իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը վերացնելու և արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու հնարավորություն տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների նկատմամբ։

  • Կիսվել: