չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը․ Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը․ Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Դկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի (BFU)  միջև կնքվել է «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
 
«Համագործակցության նպատակն է քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակի բարձրացումն ու ավիացիոն պատահարների կանխարգելումը։ 
 
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոն, անհրաժեշտության դեպքում և իր հնարավորությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի աջակցություն և օգնություավիացիոն քննությանը անհրաժեշտ սարքավորումների կիրառման,
 
-օդանավերում առկա թռիչքային տվյալների և ձայնագրությունների վերծանման ու վերլուծության,
-տեխնիկական լաբորատորիայի օգտագործման ծառայությունների,
-ինչպես նաև թռիչքային պիտանիության, աէրոնավիգացիոն ծառայությունների, աերոդրոմներին առնչվող ոլորտների մասին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
 
Համագործակցությունը նաև նպաստում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը, այն է՝ ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։

  • Կիսվել: