երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Կայացել են դպրոցականների շրջանում «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները։  

Ինչպես տեղեկացնում է մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանցիներով համալրված թիմերի միջև։ Թիմերի կազմերում ընդգրկված են եղել երկուական տղա և աղջիկ։

Մասնակիցները միջոցառման համայնքային փուլերում ըստ տարիքային խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերն են եղել։ 

Երկօրյա մրցապայքարից հետո հաղթող ճանաչված «Գյումրու թիվ 24 հիմնական դպրոցի» և «Ֆոտոն» վարժարանի թիմերը Շիրակի մարզը կներկայացնեն ապրիլի 26-27-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվող հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։ 

  • Կիսվել: