ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կայացել է քննարկում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի զարգացման պլանի շուրջ

Կայացել է քննարկում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի զարգացման պլանի շուրջ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակում հանդիպել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման աջակցման առաքելության անդամների հետ։ Քննարկվել են ծրագրի մի շարք բաղադրիչներ։

Մասնավորապես, Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը ներկայացրել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի ներքո «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության (Հայաստան) և «FRED Engineering» միջազգային խորհրդատվական ընկերության (Իտալիա) կողմից անցկացված ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավը, որի ընթացքում այցեր են կատարվել Հայաստանի բոլոր մարզերի մի քանի տասնյակ բնակավայրեր, որտեղ երթևեկության անվտանգության իրազեկման և ուսուցողական դասընթացներ են անցկացվել ծրագրի թիրախ խմբերի հետ՝ դպրոցականների կրտսեր, ավագ տարիքային խմբերի երեխաներ, ծնողներ և մանկավարժական անձնակազմ: Ծրագրի շրջանակներում տպագրվել են տեղեկատվական պաստառներ, ուսուցողական բուկլետներ աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար, պատրաստվել են անիմացիոն հոլովակներ, իրականացվել են նաև հարցումներ։

Հանդիպման երկրորդ մասում կայացել է քննարկում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի զարգացման պլանի շուրջ։

  • Կիսվել: