շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կայացել է արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Կայացել է արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել արագ արձագանքման բժշկական թիմի (ԱԱԲԹ) ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։

Խմբի անդամները հանդես են եկել զեկույցներով, անդրադարձել ԱԱԲԹ-ի հաստիքների, գույքացանկի, նյութատեխնիկական միջոցների հատկացումներին առնչվող հարցերին։

Նիստի ընթացքում քննարկվել են արագ արձագանքման բժշկական թիմի միջազգային գրանցման և մենթորի տրամադրման  ընթացակարգերին, ընթացիկ այլ հարցերի։

Քննարկումների արդյունքում որոշվել է տասնօրյա ժամկետում քննարկել թիմի ղեկավարի և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոններում թեկնածուների ցուցակները և տալ համապատասխան առաջարկություններ։

Հնչել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցության և գործառույթների վերաբերյալ առաջարկներ։

Նիստի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ԱԱԲԹ-ի նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ` վերջնականացնելով գույքացանկերի կազմումը, մենթորների ցանկի հրապարակումը, ձևավորելով թիմի մարզիչների խումբը` համապատասխան ուսուցման դասընթացները կազմակերպելու նպատակով:

Նիստի արդյունքում առաջարկ է եղել միջգերատեսչական աշխատանքային խմբին կից ստեղծել ստանդարտ գործելակարգերի մշակման ենթախումբ, որում կընդգրկվեն համապատասխան ոլորտների մասնագետներ:

Նշենք, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերը կգումարվեն առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի կարճ ժամանակահատվածներում:

Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստի ընթացքում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

  • Կիսվել: