հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կաթողիկոսն ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարին և ԱՀ նախագահի խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարին և ԱՀ նախագահի խորհրդականին

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը և ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը նախօրեին եղել են Էջմիածնում՝ այցելելու Ն.Ս. Օ. Տ. Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ստանալու նրա օրհնությունը և քննարկելու Մայր Աթոռի հետ համագործակցության շրջանակները:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Ազատուհի Սիմոնյանը և հավելեց, որ Վեհափառի հետ ունեցած հանգամանալից զրույցի ընթացքում շոշափեցին Մայր Աթոռի հովանու ներքո գործող սփյուռքի թեմերի հետ համագործակցությանն առնչվող հարցեր. նախանշվեցին նոր ծրագրեր։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու և օրհնության ներքո շարունակվելու և էլ ավելի է սերտացվելու Մայր Աթոռի կառույցների և թեմերի հետ մեր համագործակցությունը, որը կրելու է նաև համասփյուռքյան ընդգրկում»,֊ մասնավորապես ասաց նա։

  • Կիսվել: