Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. որոշ ճանապարհներ փակ կլինեն
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին (Մեղրիի տարածաշրջան) հոկտեմբերի 15-ին կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածը ժամը 11։00-ից մոտ 3 ժամ փակ է լինելու երթևեկության համար։
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 12:00 նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Վարորդները ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։