կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կատարում կապի նախարարի հետ հանդիպմանը դեսպան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիային

Կատարում կապի նախարարի հետ հանդիպմանը դեսպան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիային

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է ԿՊ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ալի Ալ-Մաննայիի հետ՝ հայտնում են Կատարում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Սարգսյանը նախարարին է ներկայացրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա ներուժը, համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները:

Հանդիպմանը դեսպան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիային, ներկայացրել դրա հետևանքով ստեղծված իրադրությունը։

  • Կիսվել: