կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Նոյեմբերի 3-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-Արևմտյան թաղամաս տանող՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են Nissan Murano և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգություն են ցուցաբերել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին, կողաշրջել այն և հայտնվել դրա վրա։ Իսկ Nissan-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակի վրա։

Քնիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: