շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Կասկադյորական» ավտովթար Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա

«Կասկադյորական» ավտովթար Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ»-ի մոտ, բախվել են «Lada» և «Skoda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մերի Վառյանն ու Նարեկ Սարգսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: