երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը սթափ չէ: Իր սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20 հազարանոց թղթադրամ:

35-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին:
Նման դեպք է արձանագրվել նաև դեկտեմբերի 25-ի լուսադեմին։ Իրավախախտումը չարձանագրելու համար «Ակուրայի» վարորդը պարեկներին երեք հազար դրամ կաշառք է առաջարկել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

  • Կիսվել: