երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել «Քվիմագո» ՍՊ ընկերության պատկանող «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում առկա արտադրատեսակներից (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Ներսիսյան թաղամաս): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով, իսկ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայ տնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: