հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող («Արտաշի մոտ») հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան,  Մոսկովյան փողոց), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Մասնավորապես՝
• սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
• ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
 
Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: