կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Կասեցվել է «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը

Կասեցվել է «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը

վերահսկողական միջոցառումների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Հրաչյա Քոչար 27) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

  • Կիսվել: