ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ կսահմանվեն

Կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ կսահմանվեն

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բազմաբնակարան շենքերի բնակարանների վերանորոգման նվազագույն չափանիշներ սահմանելու մասին որոշման նախագիծը։

Նախագծով ներկայացվող լրացումն ու փոփոխությունը հիմք կհանդիսանան կառուցապատման ոլորտում բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (օրինակ՝ հոսանքի լարերի անցկացում, սալիկների տեղադրում և այլն) սահմանելու և շահագործման ենթակա բնակարանների համար համապատասխան՝ նվազագույն չափանիշներ ներառող եզրակացություն տրամադրելու մեխանիզմի ներդրման համար, ինչը կնպաստի կառուցապատման ոլորտում նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը և լուրջ խթան կհանդիսանա կառուցապատման ոլորտի զարգացման համար:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված չեն մասնավորապես նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (վերանորոգման տեսանկյունից), և այս դրույթների բացակայությունը կառուցապատման ոլորտում հանգեցնում է ոչ որակյալ վերանորոգված բնակարանների շահագործման, հետագայում արված աշխատանքն առավել որակյալ վերանորոգմամբ փոխարինելու անհրաժեշտությամբ, ինչը կապված է լրացուցիչ պահանջների հետ։

Մյուս կողմից՝ ընթացիկ իրավիճակով պայմանավորված մեծանում է արտանետվող թափոնների քանակը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Մանրամասները՝ նախագծում։

  • Կիսվել: