հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կարծում ենք՝ արդեն իսկ տարեվերջին կկարողանանք անցնել Ակադեմիական քաղաքի իրականացման հաջորդ փուլին. ԿԳՄՍ նախարար

Կարծում ենք՝ արդեն իսկ տարեվերջին կկարողանանք անցնել Ակադեմիական քաղաքի իրականացման հաջորդ փուլին. ԿԳՄՍ նախարար

Կարծում ենք՝ արդեն իսկ տարեվերջին կկարողանանք անցնել Ակադեմիական քաղաքի իրականացման հաջորդ փուլին, որը բուն նախագծման և շինարարության փուլն է: Զուգահեռաբար ներդրումային ծրագրի մշակման աշխատանքներն են իրականացվում: Հեղինակավոր գործընկեր ենք ներգրավելու, որպեսզի ծրագրի ֆինանսավորման մոդելը ճիշտ ընտրվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար, հարակից զեկուցող Ժաննա Անդրեասյանը:

«Ամենաառաջին փուլում, երբ խոսում էինք Ակադեմիական քաղաքի իրականացումից, ամենահաճախ հանդիպող արձագանքն այն էր, որ սա գիտաֆանտաստիկայի ոլորտից է, և երբեք չի կարող տեղի ունենալ: Հիմա նաև այս դահլիճում կարող եք տեսնել, որ ամենաշատ հնչող հարցն այևս այն չէ, թե այս ծրագիրը կիրականանա՞, թե՞ չէ, այլ այն, որ գրել ենք՝ 2030 թվին սա կլինի, և դա կլինի 2030-ի՞ն, թե՞ 2031 թվին:

Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի այն փոփոխությանը, որի պարագայում մենք արդեն բոլորս տեսնում ենք, որ դա միանգամայն իրատեսական և արդեն իսկ իրականացող ծրագիր է»,- ասաց նա:

  • Կիսվել: