երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարտիկամում խաչքար են կանգնեցրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Կարտիկամում խաչքար են կանգնեցրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում տեղադրվեց խաչքար նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Խաչքարի օրհնման արարողությունից հետո ներկաները հրավիրվեցին ճաշակելու մատաղ, գրում է jnews.ge-ն:

Նոր տեղադրված խաչքարի հեղինակները և կազմակերպիչները ռուսաստանաբնակ 10 կարտիկամցիներն են, որոնք ապրելով արտերկրում չեն կորցրել կապը գյուղի հետ:

Խաչքարի օրհնման արարողությունը կատարեց Տեր Անտոն քահան Անտոնյանը:

Արարողության ժամանակ խոսքով հանդես եկավ Կարտիկամ գյուղի դպրոցի տնօրեն Արարատ Էլիզբարյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներից, և նրանցից ովքեր իրենց ներդրումն են ունեցել խաչքարի կառուցման և տեղադրման գործում:

Նրանք են. Արմենակ Ալֆոնի Ղուլախսզյան,
Անդրանիկ Համբարձումի Ղուլախսզյան,
Միքայել Վալոդիայի Էլիզբարյան,
Արկադի Համլետի Լազարյան,
Յագոր Սողոմոնի Չեչելյան,
Ռոման Յուրիայի Օհանջանյան,
Նորայր Ստեփանի Բոզոյան,
Էդգար Լովայի Ղափլանյան,
Արտյոմ Սամվելի Ղուլախսզյան,
Խաչատուր Վանյայի Չնավայան:

Խաչքարի հեղինակը քանդակագործ Արթուր Օհանջանյանն է:

Խաչքարի բացմանը ներկա էին Կարտիկամ և հարևան գյուղերի բնակիչները:

  • Կիսվել: