երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը

Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող քաղաքակրթությունների օրրան հանդիսացած հայոց միջնադարյան Անի մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։

Հայ-թուրքական սահմանամերձ քաղաք են այցելում մեծ թվող զբոսաշրջիկներ, ուստի Կարսի մարզպետարանը դեպի Անիի ավերակներ տանող ճանապարհին շինարարական աշխատանքներ է սկսել իրականացնել։

Մասնավորապես նշվում է, որ դեպի Անիի ավերկաներ տանող ճանապարհը բարեկարգվում է սալահատակի տեսքով։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

  • Կիսվել: