Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ. Փաշինյան (տեսանյութ)
Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։
Բնակավայրը երբեւէ մանկապարտեզ չի ունեցել՛՛,-նշել է նա: