երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են պատասխանատվության միջոցներ. քաղաքապետ

Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են պատասխանատվության միջոցներ. քաղաքապետ

«Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ մասնավոր տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։

Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու երևանցիների անվտանգ տեղաշարժը»:

  • Կիսվել: