հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին

Կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնում է, որ կարգելվեն բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում.
 
«Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, ՄԻԱՅՆ համայնքի կողմից թույլատրված վայրերում:
 
Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվի բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:
 
 Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն եւ այլն):
 
Շուրջ երկու տարի առաջ  Տիգրան Ավինյանի հետ մշակած օրենքի նախագիծը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ:
 
Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն( Հանրապետության Հրապարակ, Ազատության Հրապարակ)
 
Հ.Գ. Օրենքի նախագիծը Խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023թ հունիսից»,- գրել է նա:

  • Կիսվել: