հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարևոր է ճանապարհներին երթևեկության կանոնների պահպանումը երեխաների համար դարձնել սովորություն. Քրիստինե Ղալեչյան

Կարևոր է ճանապարհներին երթևեկության կանոնների պահպանումը երեխաների համար դարձնել սովորություն. Քրիստինե Ղալեչյան

Հունիսի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել էր «Երեխաները և ճանապարհային երթևեկությունը։ Ճանապարհային անվտանգության կրթության կարևորությունը» խորագրով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Համաշխարհային բանկի ճանապարհային անվտանգության ավագ խորհրդատու Էմմա Մաքլենան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ Վալերիկ Հարությունյանը, Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ճանապարհային անվտանգության կրթական ենթաբաղադրիչի իրականացման շրջանակներում և նպատակ ունի բոլոր շահագրգիռ պետական մարմինների և միջազգային զարգացման գործընկեր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում կրթական ծրագրերի իրականացման կարևորության վրա։

Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին և նշել, որ շատ կարևոր է երեխաների մեջ սերմանել կարգապահություն, ճանապարհներին երթևեկության կանոնների պահպանումը նրանց համար դարձնել սովորություն, որի առումով մեծ նշանակություն ունի դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում աշակերտներին անվտանգ երթևեկության կանոնների ուսուցումը։

🚗❌Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում ճանապարհային երթևեկության ոլորտի խնդիրները, ներկայացվել է ճանապարհատրանսպորտային պատահարներին երեխաների մասնակցությամբ վիճակագրություն, ընդգծվել է անվտանգության իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը։
👩‍🏫👫Միջոցառմանը ներկա են եղել նաև մի քանի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։ Դպրոցականների նկարած նկարները ներկայացվել են «Ճանապարհային անվտանգությունը երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսին։

  • Կիսվել: