Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի առջևի գետնանցումը բարեկարգելու նպատակով քանդվել են ինքնակամ շինություններ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով:
Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ:
Մանրամասները՝ տեսանյութում։