ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարբի գյուղում ավտոմեքենա է այրվել

Կարբի գյուղում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1986 թ․)։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Տուժածը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել` 18:35-ին: Այրվել են բեռնատար ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

Հրշեջ-փրկարարները փակել են բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

  • Կիսվել: