չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կառավարությունը շուրջ ­­­­6 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի 9 մարզում 44 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Կառավարությունը շուրջ ­­­­6 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի 9 մարզում 44 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
 

Նիստին ներկա են եղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը նշել է, որ քննարկման օրակարգում է 2023 թվականի ընթացքում նախատեսված սուբվենցիոն ծրագրերի հայտերի քննարկումը. հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 44 հայտ` շուրջ 112 մլրդ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 6 մլրդ դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ 9 մարզում ծրագրերի իրականացման համար:

Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը և հիմնանորոգմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլ ենթակառուցվածքների զարգացմանը։

  • Կիսվել: