երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը հաստատեց կենդանիների հիվանդությունների լաբորատոր աշխտորոշման և կենդանական հումքի փորձաքննության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց կենդանիների հիվանդությունների լաբորատոր աշխտորոշման և կենդանական հումքի փորձաքննության ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում հաստատեց Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննության միջոցառումների ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս Ծրագիրը ուղղված է հանարպետությունում անասնահամաճարակային իրավիճակի, կենդանական ծագման հումքի և նյութի անվտանգության բարելավմանը և վերահսկմանը, կենդանական ծագման հումքի և նյութի անվտանգության ապահովմանը,

բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելմանը:

Հարկ է նշել, որ հանրապետությունում յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին իրականացվում է կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթգազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշում:

Ծրագրի հետագա ֆինանսավորման համար անհրաժեշտ է ապահովել իրավական հիմքը։

Ծրագրի ֆինանսավորումը և իրականացված միջոցառումների քանակն ըստ վերջին 4 տարիների՝

2019 թվականին ծրագրի պետական բյուջեն կազմել է 259565,8 հազ. դրամ, իրականացվել է 801377 հատ փորձաքննություն,

2020 թվականին ծրագրի պետական բյուջեն կազմել է 338 919,4 հազ. դրամ, իրականացվել է 890631 հատ փորձաքննություն,

2021 թվականին ծրագրի պետական բյուջեն կազմել է 338 919,4հազ. դրամ,իրականացվել է 895191 հատ փորձաքննություն,

2022 թվականին ծրագրի պետական բյուջեն կազմել է 338 919,4 հազ. դրամ, որից ինը ամսվա դրությամբ իրականացվել է 573286 հատ փորձաքննություն։

  • Կիսվել: