Կառավարությունը դադարեցրեց դրսում ուսանող 6 քաղաքացիների տարկետման իրավունքը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում դադարեցրեց կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինծառայության զորակոչից տրված 6 քաղաքացիների տարկետումները։
Խոսքը հետևյալ քաղաքացիների մասին է.
Կարեն Արմենի Վարտանյանս (Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարան),
Վահե Անդրանիկի Արզումանյան,
Արթուր Ռաֆիկի Դավթյան (Մանչեսթերի համալսարան),
Էդուարդ Ալեքսանդրի Գրիգորյան (Մանչեսթերի համալսարան),
Սարգիս Արսենի Կարապետյան (Շանհայ Ծիաթոն համալսարան),
Նարեկ Նվերի Սարգսյան (Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես):
Տարկետումները դադարեցնելու համար հիմք է ընդունվել այն, որ նշված քաղաքացիները սահմանված ժամկետում հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ տեղեկանք չեն ներկայացրել զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում։


