կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կառավարությունը 3 միլիարդ 246 միլիոն դրամ հատկացրեց 66 սուբվենցիոն ծրագրի համար

Կառավարությունը 3 միլիարդ 246 միլիոն դրամ հատկացրեց 66 սուբվենցիոն ծրագրի համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց սուբվենցիաների համար գումար տրամադրելու հերթական նախագիծը. «Ըստ երևույթին՝ սա վերջինն է, բավական մեծ նախագիծ է՝ 3 միլիարդ 246 միլիոն դրամ է, 31 համայնքի է վերաբերում՝ 66 ծրագիր է, որոնցից 58-ը՝ 2022 թվականի ծրագրեր են: 8 մարզի է առնչվում. Արագածոտնի մարզին՝ 5 ծրագրի համար հատկացնում ենք 369 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 10 ծրագրի համար 349 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 12 ծրագրի համար 427 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 17 ծրագրի համար 806 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 7 ծրագրի համար 540 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 4 ծրագրի համար 155 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին՝ 7 ծրագրի համար 351 միլիոն դրամ, Տավուշի մարզին՝ 4 ծրագրի համար 246 միլիոն դրամ:

Այս հատկացումով ընդհանուր առմամբ, կստացվի, որ միայն այս տարի Կառավարությունն արդեն 19 միլիարդ դրամ հատկացրեց համայնքների հետ համատեղ այս սուբվենցիոն ծրագրերին, իսկ եթե ամփոփենք սուբվենցիաների սկսման պահից ի վեր համայնք-Կառավարություն համատեղ այդ գումարը հասնում է 108 միլիարդ դրամի, որի մեջ Կառավարության մասնաբաժինը 55 միլիարդ դրամից անցնում է, համայնքներինը՝ 51.5 միլիարդ դրամ և ուրախալի է, որ արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով ունենք նաև այլ ներդրումներ՝ բարերարների կողմից: Ծրագրերի քանակը 2050-ից անցնում է: Ուզում եմ հիշեցնել, որ համայնքների միավորման գործընթացում մենք մի քանի բնակավայրի ծրագիր մեկ փաթեթի մեջ ենք ներառել, իրականում սրանք մոտ 4000 տարբեր տեղերում շինարարություններ են»:

  • Կիսվել: