Կառավարությունը 2 ընտանիքի նվիրեց հանրակացարանի այն տարածքները, որտեղ նրանք ապրում են
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Կոմիտեն նախապատրաստել է 3 բնակելի տարածքների բնակիչների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Ընդհանուր հաշվով առաջարկվում է 6անձի (2 ընտանիք) նվիրել 3 բնակելի տարածք:
Նախագծի ցանկում ընդգրկվել են Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի, Անդրանիկի 2-րդ փողոց, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4/1 շենք (էներգետիկական քոլեջի հանրակացարան) հասցեների բնակելի տարածքները: